ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 15-21-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կկազմի 12978.29 (+21.2), բացթողնման գինը` 14106.84 (+23.05), արծաթի գնման գինը կկազմի 199.75 (+5.16), բացթողնման գինը` 217.12 (+5.61), պլատինի գնման գինը` 18562.60 (+556.93), բացթողնման գինը` 20176.74 (+605.36), իսկ պալադիումի գնման գինը` 5392.87 (+244.31), բացթողնման գինը` 5861.82 (+265.56):