2009թ. ընթացքում Հայաստանի ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումները, որոնք իրականացվել են առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով, 2008թ. համեմատ նվազել են 17%-ով կազմել 584 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
Ընդ որում, արտասահման կատարված փոխանցումների ծավալը նվազել է 1%-ով` կազմելով 277 մլրդ դրամ:
ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը հաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում են՝ ընդհանուր առմամբ 17 միջազգային համակարգերի (UNISTREAM, ANELIK, CONTACT, MIGOM, BISTRAYA POCHTA այլ համակարգերի):
Միջազգային համակարգերին մասնակից առեւտրային բանկերի միջոցով 2009թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն կատարված փոխանցումների ծավալը կազմել է 363 մլրդ դրամ (քանակը՝ 1539255), որը 8.7 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը:
Արդյունքում միջազգային փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը առեւտրային բանկերի միջոցով կազմել է 321 մլրդ դրամ, որը 2008թ. համեմատ նվազել է 20%-ով (80 մլրդ դրամով):
Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 236 հազ. դրամ. 2008թ. համեմատ նվազել է 33 հազ. դրամով: