Երեւանի Սարալանջի փողոցում Երեւանի ժամանակով մոտ 10:00-ին շրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պահին 113 համարի «ԳԱԶել»-ում 10 ուղեւոր է եղել: Զոհեր չկան, ուղեւորներից տուժել է միայն մեկը եւ տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, հաղորդում է PanARMENIAN.net-ի թղթակիցը պատահարի վայրից` հիմք ընդունելով ՀՀ ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Արսեն Մադաթյանի տրամադրած տեղեկատվությունը:
«Պատահարի պատճառները պարզվում են: Առայժմ հայտնի է, որ «ԳԱԶել» մակնիշի ավոտմեքենան շրջվել է «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենայի հետ բախման արդյունքում, հաղորդել է Մադաթյանը: