AM
2 April 2010 - 10:30 AMT

Հայաստանում ապրիլի առաջին 14 օրերին ստորագրահավաք կանցկացվի, որի նպատակն է «կանաչ կենսակերպի» քարոզչությունը

Ապրիլի առաջին 14 օրերին «Երիտասարդ կենսաբանների ընկերակցությունը», Օրհուս կենտրոնները, «The Armenia Tree project»-ը, ԵՊՀ ուսանողական գիտական կազմակերպությունները եւ Հայաստանի թռչունների պահապանության միությունը` «Կոնգրես» հյուրանոցի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում բրիտանական խորհրդի աջակցությամբ «Երկրագնդի օր-2010» շարժման շրջանակներում կանցկացնեն ստորագրահավաք, որի նպատակն է քարոզել «կանաչ կենսաակերպը»:

«Երկրագնդի օր-2010» շարժման կազմակերպիչները Հայաստանի կառավարությանը եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ուղարկելու են համապատասխան առաջարկություններ` էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններին`պոլիէթիլենային տոպրակների փոխարեն թղթե տոպրակներ օգտագործելու մասին:

Առաջարկություններ են արվել նաեւ էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային աղբյուրներ ներգրավելու, «կանաչ կենսակերպը» քարոզելու գործում ներդրում ունեցող ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար ամենամյա մրցանակ սահմանելու ուղղությամբ աջակցությունը: