Հաշվի առնելով տաք եղանակը` 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 46,3%-ով աճել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 33,2 հազ. լիտր: Այդ մասին հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նույն ժամանակաընթացքում 12,9%-ով (32,3 տոննա) աճել է յոգուրտի, 24,6%-ով (378,6 տոննա)` մածունի եւ 41,7%-ով (451,2 տոննա) թթվասերի արտադրությունը:
Կաթի արտադրությունը 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին կրճատվել է 4,9%-ով` համեմատած 2009թ. նույն ժամանակահատվածի հետ եւ կազմել 18 մլն լիտր: