AM
7 April 2010 - 05:58 AMT

Ամնայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունն է հղել աշխարհասփյուռ հայությանը Ավետման տոնի առիթով

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական իր օրհնությունն է հղել աշխարհասփյուռ հայությանը Ավետման շնորհազարդ տոնի առիթով եւ շնորհավորել կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. “ Մեր մաղթանքն է, որպեսզի կենսապարգև այս տոնի խորհուրդով Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու իրենց ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ մեր Հայրենիքի եւ մեր Սուրբ Եկեղեցու համար:

Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Միածին Որդին մայրության շնորհով զարդարի բոլոր կանանց եւ խաղաղության ու բարօրության մեջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով”։