Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է բանկի նոր մասնաճյուղ "Հայբիզնեսբանկ" ՓԲԸ նոր` "Խաչեն" մասնաճյուղը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:
"Հայբիզնեսբանկը" հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված "Հայինվեստբանկի" բաժնետիրական իրավահաջորդ: 2009թ. սեպտեմբերի դրությամբ "Հայբիզնեսբանկի" բաժնետերերն են "Քրիսթի Մենեջմենթ" ընկերությունը` 86.99% և "Ուկրպրոմբանկը"` 13.01%: