Պետական եկամուտների կոմիտեի բացահայտումների արդյունքում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ձերբակալվել է Արտակ Այվազյանը: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը. 2009թ.-ի հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՁ Աղավնի Չիլյանի լիազորված անձ Կարեն Այվազյանն առանց ապրանքների մատակարարման շուրջ 130մլն դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր է տրամադրել “ԱԱԱ Թերմոպրոֆ՚” ընկերությանը: Այս կազմակերպությունն էլ դրանց հիման վրա իր հերթին է կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրել ՙԷրեբունու շինվերանորոգում՚ ընկերությանը` նույն գումարի չափով: ՕՀՎ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցների արդյունքում և քննությամբ պարզ է դարձել ու հիմնավորվել, որ “ԱԱԱ Թերմոպրոֆ” և ՙԷրեբունու շինվերանորոգում՚ ընկերությունների իրական ղեկավարը մայրաքաղաքի բնակիչ Արտակ Այվազյանն է: Պետությանը պատճառված վնասն առանձնապես խոշոր չափերի է հասնում`շուրջ 22 մլն դրամ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել նաև Ժիրայր Ասատրյանի նկատմամբ` նախատեսված հանցանքը կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է “Շոու-ֆանտազիա” ընկերության տնօրեն Էդուարդ Իորդանյանի նկատմամբ: Այս քաղաքացին էլ պատրաստել և իրացրել է բավականին մեծ քանակությամբ կեղծ վճարային փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով, խոսքը շուրջ 3.5 մլն դրամի կեղծ վճարային փաստաթղթերի մասին է: Բացի այդ, Իորդանյանը նաև օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների մեջ է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցրել` չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել խոշոր չափի` շուրջ 4 մլն դրամի հարկեր: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով Էդուարդ Իորդանյանը ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: