AM
13 April 2010 - 11:18 AMT

Ընթացքի մեջ է “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” միջազգային գիտաժողովը

Ապրիլի 13-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մեկնարկեծ “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” միջազգային գիտաժողովը բացերին գիտաժողովի անցկացման մտահղացմանն անդրադարձով Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը և Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆեսոր Յուկո Մարտիկայնեն:

Կազմակերպիչները նաև շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` գիտաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու համար: Ապա ներկայացվեց Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու առաջնորդ, Տուրկուի և Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Ջուկկա Պաարմայի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին:

Նույն օրը բանախոսություններով հանդես եկել Հելսինկիի համալսարանի, Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու գիտահետազոտական կենտրոնի, ՀՀ Ազգային արխիվի, Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի, Կարլսրուի համալսարանի ներկայացուցիչները։

Երեկոյան, Գևորգյան Հոգևոր ճեմարանում գիտաժողովի մասնակիցներին կներկայացվեն “Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց” ֆիլմն ու Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանի բանախոսությունը “Հայ Եկեղեցին 20-րդ դարում” թեմայով: Ապրիլի 14-ին կներկայացվի եւս չորս զեկույց։