AM
13 April 2010 - 13:28 AMT

Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ սփյուռքի նախարարության ՙԱրի տուն՚ ծրագրին

Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին: Հանդիպման հիմնական նպատակն էր` քննարկել ՙԱրի տուն՚ ծրագրի կազմակերպման և իրականացման հետ կապված հարցեր:

Գագիկ Բեգլարյանը, ողջունելով պատվավոր հյուրին, իր պատրաստակամությունը հայտնեց` բոլոր հնարավոր միջոցներով օգտակար լինել և աջակցել ՀՀ սփյուռքի նախարարության ՙԱրի տուն՚ ծրագրին:

Այնուհետև տիկին Հ© Հակոբյանը ներկայացրեց 2010 թվականի ՙԱրի տուն՚ ծրագրի նոր պայմանները, խոսեց ծրագրին` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մասնակցության մասին: Մասնավորապես նախարար Հակոբյանը խոսեց Երևանում հյուրընկալ ընտանիքների հավաքագրման, Երևան քաղաքի վարչական շրջանների ընտրված միջնակարգ դպրոցներում հայրենագիտության դասընթացների կազմակերպման, քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող թանգարաններ և պատմամշակութային կոթողներ ծրագրի մասնակիցների անվճար մուտքի ապահովման, Երևանում նախատեսվող միջոցառումների համար համապատասխան տարածքների տրամադրման, Երևանի քաղաքապետի պատվավոր ներկայությամբ հրաժեշտի միջոցառուների պատշաճ մակարդակով կազմակերպման, ծրագրի մասնակից երիտասարդներին հյուրընկալող ընտանիքների բնակության վայրի` յուրաքանչյուր խմբի համար ՙՎարչական շրջանի օրվա՚ կազմակերպման և այլ հարցերի մասին:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետը Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնեց ՙՍփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների՚ ՙԱրի տուն՚ ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված փաթեթ: