AM
14 April 2010 - 06:42 AMT

Սողանքի պատճառով քանդվել է Երեւան-Սևան-Իջևան-Վրաստան միջպետական ճանապարհի հատվածը

Ապրիլի 14-ին Մ4 Երեւան-Սեւան-Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա գտնվող մոտ 100 մետրանոց հատվածը, որը Հովք գյուղի մոտակայքում է, սողանքի ակտիվացման հետեւանքով ամբողջությամբ քանդվել է եւ դարձել անանցանելի:

Իրավիճակին տեղում ծանոթանալու եւ խնդրին լուծում տալու նպատակով Տավուշի մարզ է մեկնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նույն այդ ճանապարհահատվածը հունվար-փետրվարին առաջացած սողանքի պատճառով դարձել էր դժվարանցանելի, ասվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հաղորդագրության մեջ: