AM
14 April 2010 - 07:40 AMT

Հայաստանում բարձրացել է ծնելիության մակարդակը

Հայաստանի հանրապետությունում 2010 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 10 հազար 689 ծնունդ: 2009 թվականի նույն ժամանակահատվածում ծնուննդներն եղել են 10 հազար 173:

Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամուսնությունները հասել են 4 հազար 429 –ի, ամուսնալուծություները՝ 742-ի։ 2009 թվականի նույն ժամանակաշրջանում ամուսնությունները 4 հազար 561 եւ ամուսնալուծությունները 753 –ն են եղել:

Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում գրանցված մահվան դեպքերը եղել են 7 հազար 259, ինչը 515-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։

Տվյալները տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։