AM
19 April 2010 - 12:11 AMT

2010 թվականին ՀԱԵ-ն կնշի Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 190-ամյակը

2010թ. հոկտեմբեր ամսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կտոնախմբի հայ ազգային գործիչ, երջանկահիշատակ Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1820-1907) ծննդյան 190-ամյակը:

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայությունը, այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ատենապետությամբ:

Առաջիկա ամիսներին հանձնախումբը կքննարկի և կկազմակերպի Հայրապետի ծննդյան 190-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական միջոցառումներ: