AM
20 April 2010 - 06:20 AMT

Շանհայի ԷՔՍՊՈ-2010 համաշխարհային ցուցահանդեսը սկսել է աշխատանքը թեստային ռեժիմով

Շանհայի ԷՔՍՊՈ-2010 համաշխարհային ցուցահանդեսն ապրիլի 20-ին սկսել է աշխատանքը թեստային ռեժիմով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մինչ պաշտոնական բացումը, 10 օրվա ընթացքում հատուկ տոմսերով ցուցահանդես կարող է այցելել 1,25 մլն մարդ:

Թեստային գործարկումը թույլ կտա կազմակերպիչներին հաստատել բոլոր ծառայությունների փոխգործակցությունը, գնահատել հանրային տրանսպորտի աշխատանքի որակն ու թողունակությունը: Փորձնական գործարկմանը մասնակցում է չինական և օտարերկրյա տաղավարների շուրջ 70 տոկոսը, որոնք բաց կլինեն այդ ընթացքում այցելությունների համար:

Քաղաքի փողոցներում հայտնվել են հատուկ ավտոբուսներ ԷՔՍՊՈ-ի խորհրդանիշներով: Ցուցահանդես կարելի է հասնել հատուկ նախատեսված ԷՔՍՊՈ-մետրոյով: Հայտնվել են նոր տաքսիներ, որոնք կարող են սպասարկել ուղևորներին մնացած ավտոտրանսպորտի համար փակ տարածքում: Կազմակերպվել է նաև ջրային տրանսպորտ` գետով երթևեկող հատուկ տրամվայներ: Ընդհանուր առմամբ, մինչ Համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկը մայիսի 1-ին կազմակերպիչները նախատեսել են վեց թեստային փորձարկումներ: Առավել զանգվածային կլինի մայիսի 25-ի փորձը, երբ ցուցահանդես կայցելի շուրջ կես միլիոն այցելու: