ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ կայացած միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստում որոշվեց փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի նախագիծ մշակել:
"Միայն այս տարվա ընթացքում մեր երկրում տեղի է ունեցել 27 փլուզում, 400-ից ավելի հրդեհ, արդյունքում` զոհվել է 3 մարդ, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 7 մարդ, միլիոնների հասնող տնտեսական վնաս է հասցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Փրկարար ծառայությունն, իհարկե, օպերատիվ արձագանքել է, բայց մեր նպատակն է` Հայաստանում ձևավորել քաղաքացիներին օպերատիվ աջակցություն, օժանդակություն ցուցաբերելու այնպիսի համակարգ, որը գործում է զարգացած երկրներում",- նշել է Արթուր Բաղդասարյանը:
Նիստում որոշվել է 3 ամսվաընթացքումհաստատման ներկայացնելհայեցակարգինախագիծը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: