Ապրիլի 21-ին Երևանի թիվ 62 դպրոցում կկազմակերպվի հատուկ դաս` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին: Դասը կվարեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հատուկ դասի շրջանակում կցուցադրվի նաև "Հոգիների աճուրդ" կինոնկարը: