AM
21 April 2010 - 07:04 AMT

ՀՄԵԿ-ը մտադիր է մաքրել Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանները

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ՀՄԵԿ) մայիսի 1-ից նոյեմբերի 1-ը կանցկացնի ամենշաբաթյա շաբաթօրյակներ` նպատակ ունենալով մաքրել Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանները` ողջ Հայաստանում:

Ակցիայի համակարգման նպատակով ապրիլի 21-ին տեղի է ունեցել ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը համայնքային 155 ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում հայ-ռուսական երիտասարդական համագործակցության խորացման, ինչպես նաեւ պատմական հիշողության պահպանման հարցերին։