ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ օրերս քննարկել է արտահանման խթանման լոգիստիկ համակարգի զարգացման հարցը, Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: “Քննարկամն ընթացքում արծարծվել են հիմնական խնդիրները, որոնք թույլ կտան խթանել տեղական արտադրողի գյուղմթերքի արտահանումը: Սակայն նրա ստեղծման համար անհրաժեշտ է նախ ապահովել գյուղմթերքի բավարար քանակ”,-նշել է նա:
Փոխնախարարն ասել է նաև, որ առաջին քայլերն այդ ուղղությամբ պետք է իրականացվեն տեղի արտադրողին խթանելու ուղղությամբ և զուգահեռ ստեղծել լիոգիստիկ համակարգը”,-հավելել է նա:
Ըստ Ս.Ավետիսյանի, արտահանման հիմնական առաջարկները վերաբերում են ծիրանի արտահանմանը, սակայն այսօրվա դրությամբ Հայաստանը չի կարող ապահովել արտաքին պահանջարկի համար բավարար ծավալենր: “Մենք տարեկան կարող ենք ապահովել առավելագույնը 15 000 տոննա ծիրան, այն դեպքում, երբ Թուրքիան տարեկան արտահանում է 9 500 տոննա ծիրան, և մի քանի անգամ ավելի` չիր: Նա խելացի է վարվում և չի արտահանում “ջուրը” երկրից, ԱԱՀ-ն թողնելով երկրում”,-ասել է փոխնախարարը: