AM
21 April 2010 - 09:17 AMT

Երևանում ապրիլի 22-23-ը տեղի է ունենալու “Մենք կարդում ենք, խոսում և երգում ռուսերեն” 3-րդ միջդպրոցական մրցույթը

3-րդ Միջդպրոցական “Մենք կարդում ենք, խոսում և երգում ռուսերեն” մրցույթ-փառատոնը տեղի է ունենալու ապրիլի 22-23-ը Երևանում Մոսկվային տանը: Փառատոն-մրցույթի կազմակերպիչներն են “Սլավոնական տուն” հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և ՀՀ-ում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչությունը:

Փառատոնը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին:

Ինչպես հաղորդում է Հայաստանում “Ռուսհամագործակցության” մամլո ծառայությունը, մրցույթը կազմված է երեք անվանակարգերից. “Ընթերցանություն”` Հայրենական Մեծ պատերազմի (ՀՄՊ) մասին բանաստեղծությունների արտասանում, “Խոսելը”` ՀՄՊ մասին պիեսից հատվածի ներկայացում մենախոսության և երկխոսության զարգացումը գնահատելու նպատակով, “Երգեցողություն”` ՀՄՊ մասին հայ կամ ռուս կոմպոզիտորի երգի կատարում: