Սևանում իշխանի գոյությունը դեռևս կարելի է փրկել, եթե արդյունավետ աշխատանքներ կատարվեն, ասել է Հայ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը: Նրա խոսքերի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարի առաջարկությունը` երեք տարվա ընթացքում Սևանա լճում ձկնորսությունը դադարեցնելու մասին, բավարար չէ, որպեսզի լճում իրավիճակը բարելավվի:
“Ոչ միայն պետք է ձկնորսությունն արգելել, այլև պետք է ապահովել ձկան վերարտադրողականությունը` բաց թողնելով մանրաձկներ”, – նշել է նա:
Արկադի Գևորգյանն ասել է, որ խորհրդային տարիներին Սևանա լճում 40 հազ. տոննա ձուկ կար, ընդ որում` ամեն տարի որսում էին 16 հազ. տոննա, իսկ այսօր լճում ընդամենը 100 տոննա ձուկ կա:
“Մխիթարական է իրավիճակը միայն խեցգետինների առումով, որոնք արտահանվում են տարեկան 600-800 տոննա”: