Ապրիլի 21-ին Երևանում բացվեց "Կրթությունը Հայաստանում" 9-րդ ցուցահանդեսը, որը կազմակերպել է "Expo service"-ը:
"Այս ցուցահանդեսը ավանդույթ է դառնում: Նման ցուցահանդեսներն օգնում են ավագ դպրոցականներին մասնագիտության ճիշտ ընտրության հարցում",- նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ցուցահանդեսի բացման ժամանակ:
Այս տարի ցուցահանդեսում ներկայացված են հանրապետության 30 ուսումնական հաստատություններ, որոնցից 7-ը` առաջին անգամ:
"9-րդ անգամ կազմակերպելով նման ցուցահանդես` մենք ջանում ենք ներկայացնել Հայաստանի ուսումնական հաստատությունների հնարավորությունները` դրանով իսկ ապահովելով ճիշտ ընտրությունը",- հաղորդեց "Expo service"-ի ղեկավար Ռաֆիկ Կակոյանը: