AM
22 April 2010 - 13:24 AMT

2009թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարություն կներկայացվի ապրիլի 28-ին

Հայաստանի կառավարությունը ապրիլի 22-ին կայացած նիստում հավանություն է տվել "ՀՀ 2009թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին" ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ պետականկառավարման բոլոր մարմինները պարտավոր են մինչև ընթացիկ տարվա ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է դրանց հիման վրա լրամշակել հաշվետվությունը և ապրիլի 28-ին ներկայացնել ՀՀ կառավարություն, վերջինիս հավանությունից հետո այն հաստատման համար կփոխանցվի ՀՀ ԱԺ: