AM
22 April 2010 - 13:55 AMT

Հայաստանի կառավարությունը ստեղծում է ապրանքների դրոշմապիտակավորման համակարգի ներդրման իրավական հիմքերը

Հայաստանի կառավարությունն ապրիլի 22-ի նիստին հավանություն է տվել “Առեւտրի եւ ծառայությունների մասին”, “Ավելացված արժեքի հարկի մասին”, “Շահութահարկի մասին” և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այս օրենսդրական փաթեթը իրավական հիմքեր է ստեղծում դրոշմապիտակավորման համակարգի ներմուծման համար: