AM
23 April 2010 - 05:57 AMT

ՀԿԵՈւ-ն իրականացնելու է Զեմանլուի կամրջի վերակառուցումը

”Հարավ-կովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի Արհեստական կառույցների հատվածի ուղիների ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, Զեմանլուի երկաթուղային կամրջի վերականգնման մրցույթում, որը վերաբերվում է Վանաձորի ուղեմասին, հաղթել է հայկական “Կամուրջշին” ընկերությունը: Ինչպես նշել է մրցութային կոմիտեում “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ն, այս մրցույթի առաջնություններից մեկը Հայաստանից կապալառուի ընտրությունն է:

Համաձայն ՀԿԵՈւ մամլո ծառայության հաղորդագրության, կամրջի վերականգնումն իրականանալու է ներդրումային ծրագրի շրջանակներում` կապված երկաթուղիների վերականգնման և երկաթուղու արհեստական կառույցների առողջացման հետ: Զեմանլուի կիրճով անցնող կամուրջը Հայաստանի ամենահին երկաթուղին է, որը կառուցվել է 1898թ.: Ներկայում շարժական կազմի բեռնվածությունը կամրջի միջանցիկ կառույցների վրա գերազանցում է նորմատիվ բեռնվածությունը, ինչը պատճառ է հանդիսացել նրա վերակառուցման համար:

Նոր ուղիների երկարությունը վերականգնումից հետո կազմելու է 161 մ: Ամբողջ նախագծի նախահաշիվը կազմում է 1.7 մլրդ դրամ: Զեմանլուի կամրջի վերականգման վերջնաժամկետները հայտնի կդառնան “ՀԿԵՈՒ” ՓԲԸ-ի և “Կամուրջշին” ՓԲԸ-ի միջև համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո:

Ճանապարհային տնտեսության վերականգնումը “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի առաջնային խնդիրներից է: 2010-ին ՀԿԵՈւ ճանապարհային տնտեսությանը տրամադրվելու է 685.41 մլն ռուբլի, ինչը կազմում է 2010-ին նախատեսված բոլոր ներդրումային միջոցների 60 տոկոսը: