AM
26 April 2010 - 07:08 AMT

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք

Մաքսանենգության երկու դեպք են հայտնաբերել ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան աշխատակիցները, ովքեր, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթերով ժամանած երկու քաղաքացու ուղեբեռ, որոնցում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած մոտ 17 կգ կոսմետիկական միջոցներ և դեղորայք:

ՀՀ քաղաքացի Գևորգ Մուշեղյանի ուղեբեռի զննության ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված` “Mary Key” ֆիրմայի արտադրության մոտ 10 կգ կոսմետիկական միջոցներ:

Մոսկվա-Երևան մեկ այլ չվերթով ժամանած ուղևոր` ՌԴ քաղաքացի Հարություն Գյուլումյանի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած` 7 կգ 17 անվանում տարբեր տեսակի դեղորայք, հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: