AM
29 April 2010 - 05:22 AMT

“Արմենիա” ֆիրմային գնացքը Երևան – Բաթում իր ուղևորությունը կսկսի մայիսի 30-ից

2010 թ. “Արմենիա” ճեպընթաց ֆիրմային գնացքը` Երևան-Բաթում իր ուղևորությունը կսկսի մայիսի 30-ից մինչև սեպտեմբերի 15-ը` ամեն օր: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է “Հարավ-կովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա նաև հայտնել է, որ գնացքը Երևանից ուղևորվելու է ժամը 14.10-ին, իսկ Բաթում կժամանի ժամը 07.16-ին: “Ճանապարհի վրա ծախսվող ժամանակը 2009 թ. համեմատ կրճատվել է 1 ժամ 20 րոպե-ով”, – ասել է նա; ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ բացի ֆիրմային գնացքից, երեքշաբթի և ուրբաթ օրերին ուղևորվելու է նաև սովորական ուղևորատար գնացք, որը Երևանից կշարժվի ժամը 23.20-ին և կհասնի Բաթում ժամը 17.00-ին:

Ընկերությունն իր սակացուցակներում ևս փոփոխություններ է մտցրել: Մայիսին, հունիսին և սեպտեմբերին գոյություն ունեցող բազային վարձացուցակում կմտցվի 1,2 գործակիցը:

ՀԿԵ տնօրենը հույս է հայտնել, որ մոտակա 3-5 տարիներին կկարգավորվի Երևանի և Մոսկվայի միջև երկաթուղային հաղորդակցությունը, նշելով, որ դա քաղաքական հարց է, և բարդություններն առաջանում են Ռուսաստանի ու Վրաստանի փոխհարաբերությունների պատճառով: