Մայիսի 4-ին Երևանի ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա գիտագործնական համաժողով` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:
Համաժողովին ներկայացվելու է չորս զեկույց` “Մեծ հայրենականի հայ մարշալները” զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Կլիմենտ Հարությունյանը. “Հաղթանակի նշանակությունը. 1939-1945 թթ. աշխարհի վերափոխումը” զեկույցով հանդես կգա ԳԱԱ ընդհանուր պատմության ինստիտուտի Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի պատմության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Շուբինը. “Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման փուլում խորհրդա-թուրքական հակամարտության ասպարեզում հայկական հարցը” թեմայով զեկույց կկարդա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոցենտ Կարեն Խաչատրյանը և “Հայկական լեգեոնի պատմական առանձնահատկությունները” թեմայով ելույթ կունենա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը:
Համաժողովին ներկա կլինեն ուսանողներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ: