AM
30 April 2010 - 12:52 AMT

Հայաստանի գազալցակայանների գներն աճել են 11%-ով

Հայաստանում ոչ պարենային մթերքների գները 2010թ. ապրիլին մարտի համեմատ աճել են 1.8%-ով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 4.8% և 5.8%, ինչպես նաև բնական գազով ավտոմեքենաների լիցքավորման 11.0% գնաճը:

2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 39.9% և 38.7%-ով, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 6.6% և 10.3%-ով: