AM
1 May 2010 - 07:16 AMT

2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 74,6 հազար տոննա հաց

2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 74,6 հազար տոննա հաց: Նույնքան հաց է արտադրվել նաև 2009թ. նույն ժամանակահատվածում: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 8,5 տոկոսով` կազմելով 30,25 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 1,1 տոկոսով և կազմել է 2,26 հազար տոննա:

2010 թվականի առաջին եռամսյակում մակարոնեղենի արտադրությունը կրճատվել է 18,2 տոկոսով` 502,4 տոննա 2009 հունվար-մարտ ամիսների 613,9 տոննայի դիմաց: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի արտադրությունը կրճատվել է 6,2 տոկոսով` կազմելով 40,6 տոննա: