AM
1 May 2010 - 07:48 AMT

2010-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում 35,6 տոկոսով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը

2010-ի առաջին եռամսյակում Հայաստանում 2009-ի նույն շրջանի համեմատ 35,6 տոկոսով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 192,4 հազար լիտր: Այդ մասին հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միևնույն ժամանակ 11,8 տոկոսով աճել է յոգուրտի արտադրությունը (54,2 տոննա), մածունի արտադրությունը` 18,7 տոկոսով (618,3 տոննա) և թթվասերի արտադրությունը` 31,3 տոկոսով (728,5 տոննա):

Կաթի արտադրությունը 2010-ի հունվար-մարտ ամիսներին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 7,9 տոկոսով` կազմելով 33,1 մլն լիտր: