AM
1 May 2010 - 09:29 AMT

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է 42 ապրանքային շուկա

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2009 թվականին ուսումնասիրել է 42 ապրանքային շուկա, դիտանցում իրականացրել 104 -ում, որոնցում գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 80 տնտեսվարող սուբյեկտ: Այս մասին ասվում է հանձնաժողովի 2009 թվականի տարեկան գործունեության հաշվետվության մեջ:

Հանձնաժողովը 2009 -ին գումարել է 26 նիստ, ընդունել 97 որոշում, այդ թվում` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 7 որոշում, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում, անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող 8 որոշում, հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում:

ՀՀ դատարաններ ներկայացված 7 հայցադիմումից 3-ը գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 3-ը կարճվել են, 1-ը` բավարավել: Հանձնաժողովի 2009 թ. որոշումների դեմ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 9 հայցադիմում: