AM
4 May 2010 - 12:50 AMT

Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 7,3 տոկոս

Գործազրկության մակարդակը Հայաստանում 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 7,3 տոկոս` 2009 թվականի հունվար-մարտ ամիսների 6,7 տոկոսի դիմաց: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, «Զբաղվածության պետական ծառայության» կողմից գրանցված գործազուրկների թիվը կազմել է 84 400 մարդ: Ընդ որում, մարտի 31-ի դրությամբ աշխատուժի պաշտոնական պահանջարկը Հայաստանում կազմել է 881 մարդ կամ 98 գործազուրկ 1 թափուր տեղի համար:

Բացի այդ, տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թիվը 2010թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 1 157 700 մարդ, որոնցից զբաղված է 1 073 400-ը:

Մարտի վերջի դրությամբ, գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել 26 300 մարդ 2009թ. մարտի վերջի 17 900-ի դիմաց: Ամենամսյա նպաստի միջին չափը նշված շրջանում կազմել է 16 270 դրամ 2009 թվականի մարտի 15 834 դրամի դիմաց: