2010թ. առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 315 գործարք, որից 225-ը` Երևանում, հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
Ընդ որում, հիփոթեքային գրավադրման գործարքների 78.4%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16.5%-ը` անհատական բնակելի տների, 2.5%-ը` հասարակական նշանակության օբյեկտների, 0.3%-ը` արտադրական նշանակության օբյեկտների, 1.6%-ը` այգետնակների և 0.6%-ը` հողերի նկատմամբ:
2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 36.9%-ով, ընդ որում Երևանում` 42.9%-ով, մարզերում միասին վերցրած` 14.3%-ով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 3.6 անգամ, ընդ որում Երևանում` 3.3 անգամ, մարզերում միասին վերցրած` 4.5 անգամ: