AM
5 May 2010 - 13:03 AMT

ՀՀ Հանրային խորհուրդը շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը շնորհավորում է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում ենք բոլոր վետերաններին, ովքեր իրենց անձնվեր հայրենասիրությամբ և կյանքը վտանգելով պաշտպանեցին մեր Հայրենիքը և փրկեցին մարդկությանը ֆաշիզմի վտանգից»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Հանրային խորհուրդը շնորհավորում է նաև թիկունքի վետերաններին, ովքեր իրենց քաջարի աշխատանքով և նվիրումով աջակցեցին ռազմաճակատում մարտնչողներին: «Մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում պատերազմում հերոսաբար զոհվածների հիշատակին»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: