AM
6 May 2010 - 13:30 AMT

Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ուսանողների բողոքի ցույցը անցել է առանց միջադեպերի

Երևանի բուհերի ուսանողները, որոնք բանակի տարկետման իրավունք ունեն, նամակ են հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

PanARMENIAN.Net-ի թղթակցին բողոքի ցույցի մասնակիցներից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Յոաննիսյանը հայտնել է, որ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն անցել է առանց միջադեպերի:

«Մեր հետագա գործողությունները կախված են կառավարության որոշումից: Սպասելու ենք մեր նամակի պատասխանին», – ասել է Յոաննիսյանը: