AM
6 May 2010 - 16:41 AMT

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Հայաստանում օտարալեզու դպրոցների դեմ

Հայ ազգային կոնգրեսը քննադատել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում օտարալեզու դպրոցներն արգելող օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀԱԿ մամլո ծառայությունը:

«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք և կոչ է անում դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը։ Oտար լեզուների իմացությունը կարևորագույն խնդիր է, ինչը հնարավոր է և պետք է լուծել մայրենի լեզվով հանրակրթության շրջանակներում»: