Մայիսի 9-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Ի՞նչը, ե՞րբ, որտե՞ղ» ինտելեկտուալ խաղի երրորդ մրցախաղը: Մրցախաղի ընթացքում երևանյան 20 առաջնորդող թիմեր մրցեցին մայիսի 30-ին անցկացվող Հայաստանի մրցույթի 7 ուղեգրի համար:
«Մրցախաղը նվիրված է մայիսյան երեք` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի օրվա տոնակատարություններին», – հայտարարել է մրցույթի կազմակերպիչներից «Ի՞նչը, ե՞րբ, որտե՞ղ» երևանյան ակումբի փոխնախագահ Տիգրան Քոչարյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում: Այս տարի այս մրցույթը երրորդն էր: