Ապրիլի 10-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Մանկական ու պատանեկան գրքի 4-րդ փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ մանկական գրականության շնորհանդես:
Կազմակերպիչներն են մանկական գրադարանն ու Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան: Ցուցահանդեսում տարբեր հրատարկչություններ ներկայացրել են իրենց տպագիր արտադրանքը` մանկական գրքեր, քարտեզներ, դիդակտիկ նյութեր:
Տաղավարներում կազմակերպվել էին նաև ինտելեկտուալ խաղեր, որոնց հաղթողներն արժանացան մրցանակների: