AM
12 May 2010 - 14:07 AMT

Հայաստանում դասախոսություններով հանդես եկավ ռուս աղանդագետ Ալեքսանդր Դվորկինը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-10-ը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանաել նշանավոր ռուս աղանդագետ Ալեքսանդր Դվորկինը: Այցի նպատակը Հայաստանում գործող ժամանակակից աղանդների մասին դասախոսություններ կարդալն էր:

Այցի շրջանակներում Ալ. Դվորկինը դասախոսություններով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների Արմավիրի թեմի հոգևորականաց դասի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների, ԵՊՀ ուսանողների, Գավառի պետական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի, Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների հայ եկեղեցու պատմության ուսուցիչների, Երևանում գործող երիտասարդական միությունների համար` իր գիտելիքները և աղանդավորության դեմ պայքարի փորձը փոխանցելով դասախոսությանն ունկնդիր մասնակիցներին: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: