Տոկոսադրույքներն ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների գծով անկում են ապրում, լրագրողներին Երևանում մամլո-ասուլիսում հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: «Առաջին եռամսյակի ընթացքում տոկոսադրույքները նվազել են միջինը 2 տոկոսով»,- ասել է նա:
Նրա խոսքերով, այսօր սպառողական վարկերը տրամադրվում են տարեկան միջինը 20 տոկոսով, բիզնես-վարկերը` տարեկան 16 տոկոսով, հիփոթեքային վարկերը` տարեկան 14 տոկոսով: «Այդ տոկոսադրույքների նվազումը հանգեցնելու է տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- ասել է ՀՄԲ նախագահը:
Ինչ վերաբերվում է վերաֆինանսավորման ազդեցությանը բանկային տոկոսադրույքների վրա, ապա դրա հետ կապված նա ավելացրեց, որ ԿԲ քաղաքականության արդյունքը շոշափելի կլինի որոշ ժամանակ անց: Միաժամանակ նա չբացառեց հետագայում դրանց բարձրացման հնարավորությունը: Ղուկասյանը նաև կարծիք հայտնեց վերաֆինանսավորման տոկոսադրույքների հետագա բարձրացման մասին: «Այն մակարդակը, որում ԿԲ-ն այն հաստատել է վերջին անգամ, կպահպանվի մինչև տարեվերջ».- ասել է նա:
Մայիսի 11-ին Հայաստանի Կենտրոնական Բանկը որոշում է ընդունել վերաֆինանսավորման դրույքը 0.25 տոկոսով բարձրացնելու մասին` հաստատելով այն 7.25 տոկոսի սահմանագծում: