AM
13 May 2010 - 14:14 AMT

Հայաստանում «բանկ-հաճախորդ» դատական հայցերի քանակը չի գերազանցում 1 տոկոսը

Հայաստանի դատական ատյաններում «բանկ-հաճախորդ» հարուցված դատական հայցերը չեն գերազանցում վարկային գործերի ընդհանուր քանակի 1 տոկոսը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը: «Այդ դատական գործերը կրճատելու շատ լուրջ միտում կա: Ավելին, այդ գործերի մեծ մասը կասեցվում են կողմերի միջև կամավոր համաձայնության հիման վրա»,- ասել է նա:

Միաժամանակ ՀԲՄ նախագահն ավելացրել է, որ որոշ բանկերում այդ ցուցանիշը կազմում է 0.5 տոկոս: