AM
13 May 2010 - 15:47 AMT

ՀՀ կառավարությունը փոփոխել է պարգևավճարների տրամադրման ընդունած որոշումը

ՀՀ կառավարությունը լրացրել և փոփոխել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության և պարգևավճարների տրամադրման իր ավելի վաղ ընդունած որոշումը։

Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կմեծանա շահող հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը, ինչը ֆիզիկական անձանց կշահագրգռի պահանջելու ՀԴՄ կտրոն և միաժամանակ որոշ չափով կբարձրացնի հասարակության հետաքրքրությունը հանրային հսկողության այս մեխանիզմի նկատմամբ։Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: