AM
17 May 2010 - 06:31 AMT

«ՎՏԲ-Հայաստան բանկն» իջեցրել է բիզնես-վարկավորման տոկոսադրույքները

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն որոշում է ընդունել խոշոր և միջին բիզնեսի վարկավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հայաստանում հիմնական գործունեություն ծավալող իրավաբանական անձիք, անհատ ձեռներեցներ, որոնց համախառն տարեկան հասույթը կազմում է 1 մլրդ. դրամ և ավելի, կարող են ստանալ բիզնես վարկեր արդյունավետ տոկոսադրույքով` սկսած տարեկան 10 տոկոսից:

Նոր գնային կատեգորիայով բանկն առաջարկում է կարճաժամկետ, միջին ժամկետային և երկարաժամկետ վարկային գործիքներ: Յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում` կախված վարկային գործարքի կառուցվածքից: