Հայաստանի կառավարությունը չի պատասխանել ՀՅԴ հարցապնդմանն երկրի գազի ոլորտի քաղաքականության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հայտնում է PanRAMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ նիստի ժամանակ: Նրա խոսքերով, եթե կառավարությունը ժամանակին, այսինքն մինչև մայիսի 6-ը պատասխաներ կուսակցության հարցապնդմանը, ապա այն հնարավոր կլիներ քննարկման դնել այսօրվա նիստում:
«Կառավարությունն արհեստականորեն ձգձգում է պատասխանը, բայց մենք անպայման կբարձրացնենք այդ հարցն առաջիկա քառօրյաի ընթացքում»,- ավելացրել է Վահան Հովհաննիսյանը: