AM
18 May 2010 - 12:43 AMT

Հայաստանում կաթնամթերքի արտադրման շուկայում ստեղծվելու են մասնագիտացված հասարակական կազմակերպություններ

Կաթնամթերքի շուկայում հատուկ մասնագիտացված հասարակական կազմակերպության ստեղծման հարցը քննարկվեց «Բիոկաթ» ընկերության նոր արտադրամասում, ուր մայիսի 18-ին այցելել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ասել է, որ մասնագիտացված ՀՀ-ն պետք է ունենա ստանդարտացման ինստիտուտ և հասարակության համար արտադրվող կաթնամթերքի որակի երաշխավորը պետք է լինի: «Կառավարությունն, իր հերթին, պատրաստ է աջակցել այդպիսի ՀՀ-ին, իսկ դա այդ կազմակերպությունների դերը կբարձրացնի շուկայի ինքնակարգավորման գործընթացում», – ասել է նա:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասել է, որ այսօր կաթնամթերքի տեղական արտադրողները միանգամայն բավարարում են ներքին պահանջարկը:

«Բիոկաթ» ձեռնարկությունը 2009 թ. հոկտեմբերին կառավարությունից որպես աջակցություն ստացել է 120 մլն դրամի չափով վարկ: Ընկերությունը ստացած միջոցներով ձեռք է բերել ժամանակակից սարքավորում և մեծացրել է իր արտադրությունը: Ձեռնարկությունում արտադրվում է 20 տեսակի կաթնամթերք, որից 8-ը դասական տեսակի է, իսկ մնացածը` դիետիկ: Բացի դրանից, Ընկերությունը մայիսի 25 –ին իր սպառողներին կներկայացնի պաղպաղակ և յոգուրտ (ըմպելի և ուտելի):