Մայիսի 20-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողով, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամլո ծառայությունը:
Համաժողովին կմասնացկի Օրենբուրգի մարզից ժամանած պաշտոնական և գործարար պատվիրակությունը` նահանգապետի գլխավորությամբ: Այցի շրջանակներում Օրենբուրգի մարզի առևտրաարդյունաբերական պալատի և Հայատանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր: