AM
18 May 2010 - 13:16 AMT

2010 թ. Հայաստանում քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալն ավելացել է 16.5%-ով (.1.1 մլրդ դրամով)

2010թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացրել են ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերը: Ընդ որում` 20 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 34 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 736: Այդ թվում` «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 677 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով: Առևտրային բանկերի տեղադրած POS – տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 2815, որից 446-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25:

2010թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 106 մլրդ դրամին 2301660 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 7.6 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 1.7 մլրդ դրամ (այդ թվում`էլեկտրոնային առևտուր` 0.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 1.2 մլրդ դրամ):

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 612419,, որը 2009թ. չորրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 5.7%-ով (32988 քարտով): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.5%-ով (.1.1 մլրդ դրամով):

2010թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ գործող «ԱրՔա» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 3.5%-ով (9926 քարտով) և կազմել 292090: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ընդհանուր առմամբ ավելացել է 7.8%-ով (23062 քարտով). VISA-ն ավելացել է 4.3%-ով (8647 քարտով) և կազմել 210236, իսկ MasterCard-ը` 25.8%-ով (15769 քարտով) և կազմել 76877: Միջազգային այլ քարտերի քանակը նվազել է 3.9%-ով (1354 քարտով):

Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 25%-ով (21.3 մլրդ դրամով), իսկ քանակը` 28%-ով (508197):

Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 1128175 գործառնություն` 43 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 38%-ով (12 մլրդ դրամով), իսկ քանակը` 44%-ով (345052- ով):

VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ (689353 գործառնություն), իսկ MasterCard-ով իրականացվել է 14.6 մլրդ դրամ ծավալով 279803 գործառնություն:

VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 26.9%-ով (8 մլրդ դրամ ծավալով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալը` 9.6%-ով (1.3 մլրդ դրամ ծավալով):

Միջազգային այլ քարտերով իրականացվել է 204329 գործառնություն` 9 մլրդ դրամ ծավալով, որը ավելացել է 1.5 մլրդ դրամով:

ՀՀ տարածքում մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 50 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 4 հազ. դրամ, (քանակը`համապատասխանաբար կազմել է 1.1 և 0.1), որը 2010թ. առաջին եռամսյակի համեմատ պահպանվել է նույն մակարդակի վրա: