AM
18 May 2010 - 14:16 AMT

Վատ եղանակային պայմանները Հայաստանի գյուղատնտեսական բերքին 25-30%-ի վնաս են հասցրել

Հայաստանում բերքի հետ կապված իրադրությունն այնքան էլ բարենպաստ չէ առատ տեղումների պատճառով, որոնք տեղացին վերջին ամիսների ընթացքում, մայիսի 18-ին լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Երեկ երկրի գրեթե բոլոր մարզերում կարկուտ է տեղացել, իսկ առավել անբարենպաստ իրադրությունը նկատվում է Արմավիրի 4-5 համայնքներում, որտեղ առայժմ հակակարկուտային կայաններ չեն տեղադրվել»,- հաղորդեց նա:

Նրա խոսքով, ներկա փուլում գյուղատնտեսական բերքին հասված վնասի գնահատման աշխատանքներ են ընթանում, բայց երկրի այն մարզերում, որտեղ արդեն կան հակակարկուտային կայաններ, իրադրությունը հսկողության տակ է: «Նախնական հաշվարկներով, տեղումների հասցրած վնասը կազմում է 25-30%, մասնավորապես ամենից շատ տուժել են Արարատյան դաշտն ու Արմավիրը, մի փոքր ավելի լավ վիճակում են Արագածոտնի և Կոտայքի մարզերը»,- ասաց նա: Ընդ որում, Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց, որ տեղումները խախտել են հատապտղային ծառերի փոշոտման կանոնավոր գործընթացը, բացի դրանից, խիստ տուժել են Խնձորեսկի ծառերը, որտեղ 320 հա տարածության վրա արդեն փտման գործընթաց է սկսվել: