Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին օրենքներ է ստորագրել հարկային դաշտը կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես ստորագրվել են
«Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Պետական տուրքի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները:
Փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն նաև «Տեղական ինքնակառավարման մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: