AM
19 May 2010 - 13:38 AMT

Րաֆֆի Էլիորյան. «Մենք հավաքվել ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք բռնության ու անառակության դեմ»

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջ բողոքի ցույցը, որը կոչ էր անում պատժել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում անառակաբարո գործողություններ իրականացրած անձանց, շարունակվում էր նաև դատական գործը լսելուց հետո:

Ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են, օրինակ` ՄԻԺԻ երևանյան գրասենյակը, Թուֆենկյան հիմնադրամը, Deem Communications-ը և այլ կազմակերպություններ:

«Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք մեր դպրոցներում կատարվող անառակության, բռնության և շահախնդրության դեմ», – PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ընդգծել է բողոքի ցույցի մասնակիցներից Րաֆֆի Էլիորյանը:

Դատի ավարտից հետո հավաքվածները «Ամոթ» բղավելով և անարգող պլակատներ պարզած մեղադրյալ ուսուցիչ Լևոն Ավագյանին ուղեկցեցին մինչև մեքենա: